Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ընդամենը պետք է մի փոքր սադրել

Ընդամենը պետք է մի փոքր սադրել
09.05.2025 | 21:33

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ակնհայտորեն կորցրեց ինքնատիրապետումը և սկսեց խոսել այն, ինչի համար պետք էր շատ ջանք գործադրել։

Իրականում, Նիկոլը երբ սկսում է շատ խոսել, խոսում է այնպիսի բաներ, որոնք իսկապես իր համար քաղաքական գերեզման են փորում:

Ընդամենը պետք է Նիկոլին մի փոքր սադրել, ստիպել կորցնել հավասարակշռությունը, խոսել, խոսել շա՜տ, հնարավորինս շատ ու...

Ժողովուրդը երբեք չի սիրում նրանց, ովքեր բացահայտ արհամարհանք և նողկանք են ցուցաբերում օպոնենտների և իր նկատմամբ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3309

Մեկնաբանություններ